Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼԵՐՈՎ

Հուլիս 29,2011 00:00

\"\"Հայաստանում տեղեկատվական հասարակությունը զարգանում է կրիայի արագությամբ: Նման կարծիք է հայտնել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը՝ NEWS.am- ի հետ զրույցում: Գ. Չուգասզյանի խոսքով՝ Հայաստանը թեեւ որոշ ցուցանիշներում առաջադիմություն է արձանագրում, սակայն հետ է մնում համաշխարհային միտումների արագություններից: «Համաշխարհային աճի տեմպերը այնքան արագ են, որ վերջին 20 տարիներին Հայաստանում ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված քայլերը շատ փոքր են եւ լավատեսություն չեն ներշնչում»,- ասաց Գ. Չուգասզյանը: Նրա կարծիքով՝ եթե արմատական փոփոխություններ չկատարվեն, աշխարհում ընթացող զարգացումների հունում լինելը ուղղակի անհնարին կդառնա: «21-րդ դարում Հայաստանը կամ պետք է բարձր տեխնոլոգիական երկիր լինի, կամ չլինի ընդհանրապես: Երկիրը չի կարող օլիգարխական կերպար ունենալ ու լինել բարձր տեխնոլոգիական»,- ասաց Գ. Չուգասզյանը: Հայաստանը չի օգտագործում իր եզակի հնարավորությունները, օրինակ՝ Սիլիկոնային հովտում գործում է բավականին հոծ եւ կարեւոր հայ գաղութ, սակայն մինչ օրս Հայաստանը այնտեղ ներկայացուցչություն չունի: Չուգասզյանը կարծում է նաեւ, որ Հայաստանում գոյացել է, այսպես կոչված, «թվանշային խզվածք», այսինքն՝ վեց հազարանոց ՏՏ համայնքը սկսում է նմանվել «աղանդի», իսկ Հայաստանում տեղեկատվական հասարակության ձեւավորմանը բավարար ուշադրություն չի դարձվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել