Լրահոս
Օրվա լրահոսը

PKK-Ն ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ԻՐԱՆԻ ՎՐԱ

Հուլիս 29,2011 00:00

Եթե Թեհրանը ռազմական գործողություն սկսի Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ (PKK), ապա քուրդ զինյալները հարձակումներ կիրականացնեն Իրանի դեմ: Tert.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը՝ մեկնաբանելով իրանական բանակի կողմից PJAK-ի (Քուրդիստանի ազատ կյանք կուսակցություն – PKK-ի իրանյան թեւը) դեմ իրականացվող անդրսահմանային գործողությունը:
«Եթե Իրանն ուղղակիորեն սպառնա PKK-ին, մենք կդադարեցնենք Թուրքիայի դեմ պատերազմն ու PJAK-ի հետ միասին հարձակումներ կիրականացնենք Իրանի վրա»,– ասել է Քարայըլանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ից ի վեր Իրանի բանակը PJAK-ի դեմ Իրաքի հետ սահմանին լայնամասշտաբ գործողություն է իրականացնում: Իսկ օրեր առաջ Իրանի բանակը ներխուժել է Իրաքի տարածք եւ խորացել 4 կմ: Բախումների ընթացքում իրանական կողմը տվել է 255 զոհ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել