Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ դասագիրք չի լինի

Հուլիս 29,2011 00:00

Հարավային Կորեայի դպրոցներում 2014 թվականից կհրաժարվեն թղթե դասագրքերից: Ինչպես dorian.am-ի մատուցմամբ՝ հայտնում է TechnologyReview կայքը, դասագրքերի թվայնացման մասին հայտարարել է Հարավային Կորեայի կրթության նախարարը: Վերջինիս խոսքերով, էլեկտրոնային դասագրքերը 2014 թվականին կներդրվեն միայն կրտսեր դասարաններում, իսկ մեկ տարի անց նոութբուքներով, սմարթֆոններով կամ պլանշետներով կփոխարինվեն բոլոր դասագրքերը:
Ի տարբերություն թղթե դասագրքերի, էլեկտրոնային գրքերը մի շարք առավելություններ ունեն: Դրանց հիշողության մեջ կպահպանվեն ոչ միայն դպրոցական ծրագրի նյութերը, այլ նաեւ լրացուցիչ գրականություն, ինչն ավելի կբարձրացնի կրթության արդյունավետությունը: Իսկ լրացուցիչ գործառույթների շնորհիվ դրանք նաեւ ավելի հեշտ կլինի հարմարեցնել սահմանափակ հնարավորություններով երեխաների պահանջներին:
Այնուամենայնիվ, այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվել կորեացիների կողմից: Նրանցից շատերը համոզված են, որ էլեկտրոնային դասագրքերը չի կարելի համեմատել թղթե հրատարակությունների հետ: Այս տեսակետը վերջերս ապացուցեցին KNO սարքավորման հեղինակները, որոնց անցկացրած հետազոտության արդյունքում պարզվեց, որ էկրանից ինֆորմացիայի լիարժեք փոխանցման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ էկրանը համապատասխանի ավանդական գրքերի չափսերին: Առայժմ հայտնի չէ, թե որ սարքավորման վրա կանգ կառնի Կորեայի կրթության նախարարության ընտրությունը, սակայն արդեն հայտարարվել է գումարը, որը պիտի ծախսվի դրանք ձեռք բերելու համար` 2,5 միլիարդ դոլար (ավելի շատ, քան 2011թ. ՀՀ պետբյուջեն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել