Հուլիսի երկրորդ կեսն է, սակայն Տավուշի մարզի գյուղերում դեռեւս խոտհունձն ավարտված չէ: Սահմանամերձ Կիրանցը թեեւ ցածրադիր գոտում է, սակայն այնտեղ խոտհնձի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Կիրանցում գերանդի են վերցրել նաեւ կանայք, մինչդեռ գերանդիով խոտհունձ կատարելը շատ ծանր, հոգնեցուցիչ եւ տանջալից գործ է: Կիրանցի տարեցները ասում են, որ նման բան եղել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ գյուղում այր քիչ էր մնացել, գրեթե բոլոր տղամարդիկ ռազմաճակատում էին: Հիմա, պատերազմում հերոսաբար դիմակայելուց հետո, Կիրանցը դատարկվում է սոցիալական խնդիրների արդյունքում: Այսօր Կիրանցում մոտ 250 մարդ է ապրում: