Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը նախաձեռնել է գյուղի այգիները հիմնելու գործում մեծ ավանդ ունեցող Բագրատ Վարդանյանի արձանի կառուցումը: Գյուղը կրում է վաստակաշատ այդ մարդու անունը: Բագրատաշենը, որպես բնակավայր, հիմնվել է 1936 թվականին: Փորձառու այգեգործ Բագրատ Վարդանյանի ղեկավարությամբ այստեղ տնկվել են դեղձի, ձիթապտղի, նռան, խաղողի այգիներ: Բագրատաշենի գյուղապետարանում՝ Բագրատ Վարդանյանի նկարն է: Բագրատաշենում աշխատող մի պաշտոնյա խոստացել էր ֆինանսապես աջակցել Վարդանյանի արձանի կառուցմանը, սակայն պաշտոնյային այդ ընթացքում տեղափոխել են նոր աշխատավայր: Գյուղապետ Մակյանը հույսը չի կորցնում, որ Վարդանյանի արձանը հառնելու է: