Հուլիսի 27-ի երեկոյան, ժամը 22:30-ին մոտ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում, ավտոտնակում այրվել է Աղասար Օհանյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան: Տանտերը ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Բերդի հրշեջները հրդեհը մարել են եւ կանխել ավտոտնակից դեպի առանձնատուն կրակի տարածումը, այրվել են միայն տան պատշգամբն ու տանիքից մի հատված: Դեպքի կապակցությամբ հրշեջ մասնագետները քննություն են կատարում: Եթե դրանց արդյունքում պարզվի, որ հրդեհը չարամիտ գործողության հետեւանք է, կհարուցվի քրեական գործ: