Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ հուլիսի 26-ին, ժամը 18.20-ին Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Կարեն Ղուկասյանը (ծնված՝ 1976թ.) եւ Մանվել Վանեսյանը (ծնված՝ 1987թ.), գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետեւանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ:
Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի. «Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է պատասխան գործողությունների դիմում: Եթե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում հայկական կողմի պատասխան գործողությունների հետեւանքով տուժում է Ադրբեջանի որեւէ քաղաքացի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: Ի դեպ, ադրբեջանական կողմը կարող է նաեւ դիմել միջազգային համապատասխան կառույցին՝ հետաքննություն իրականացնելու համար»: