Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՔՆՆԱՐԿՎԻ «ԵՐԵՎԱՆ ՍԵԹԻ» ՀԱՐՑԸ

Հուլիս 29,2011 00:00

Օրերս «Առավոտը» Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հայտնաբերել էր մի սուպերմարկետ, որի ապրանքանիշը անչափ նման էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող հայտնի «Երեւանի Սիթի» սուպերմարկետների ցանցի ապրանքանշանին: Նմանությունը, իրոք, այնքան մեծ էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ մարզային սուպերմարկետներում մոնիտորինգ իրականացնելու համար Կոտայք մեկնած լրագրողական խումբը չէր էլ նկատել, որ Հրազդանի «Երեւան Սիթին» իրականում «Երեւան Սեթ» է: Այս մասին մեր հրապարակումից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասնագետները գտել են, որ իսկապես կա այլ տնտեսվարող սուբյեկտին պատկանող ապրանքային նշանի կեղծման ակնհայտ փաստ: Վաղը կայանալիք նիստի ընթացքում հանձնաժողովը կքննարկի այս հարցը եւ ամենայն հավանականությամբ վարույթ կհարուցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել