Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ (ԱՄՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 40 ՄԻԼԻՈՆ ԿՏԱ

Հուլիս 29,2011 00:00

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին օգնության տրամադրման հարցերով պատասխանատու հանձնաժողովը նախորդ օրվա քվեարկության արդյունքում հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ Հայաստանին օգնություն հատկացնելու վերաբերյալ նախագիծը։ Համաձայն ընդունված փաստաթղթի՝ Միացյալ Նահանգները 2012 ֆինանսական տարում 40 միլիոն դոլարի տնտեսական օժանդակություն կտրամադրի Հայաստանին։ Դա հավասար է նախորդ տարի տրամադրած օգնությանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ ԱՄՆ կառավարության աղբյուրներն ասել են, որ արտաքին եւ պետական օժանդակության հատկացման համար պատասխանատու ենթահանձնաժողովը հավասարակշռություն է պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ երկու երկրների համար նախատեսելով հավասար չափի ռազմական օգնություն։ Ենթահանձնաժողովի կողմից ընդունված նախագիծը պարունակում է նաեւ դրույթ, որի համաձայն՝ Հարավային Կովկասին հատկացվող ֆինանսական օգնությունը կարող է օգտագործվել վստահության ամրապնդման եւ հակամարտությունների (այդ թվում՝ ԼՂ հակամարտության) կարգավորման համար անհրաժեշտ այլ միջոցների կիրառման նպատակով։ Ենթահանձնաժողովի անդամ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը հույս է հայտնել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի հատկացրած միջոցները ամբողջությամբ կօգտագործի Ղարաբաղին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել