Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԹԵԺ ՕՐԵՐ

Հուլիս 29,2011 00:00

\"\"

\"\"Հուլիսի 30, 31-ին եւ օգոստոսի 1-ին Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի հովիտներում կգրանցվի առավելագույն՝ 40 աստիճան տաքություն: Գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կտատանվի 27-28-ի սահմաններում, ինչը նույնպես բարձր է: Երեկ այդ մասին լրատվամիջոցներին հայտնեց «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Օգոստոսի 5-ից հետո, ըստ օդերեւութաբանի, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:  Զարուհի Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում նման շոգերն իրենց նախադեպերն ունեն, մասնավորապես՝ 1935, 45, 56, 77 եւ 79 թվականներին օդի ջերմաստիճանը հատել է 40-ի շեմը,  եւ որեւէ շեղում չկա: Սակայն այս տարվա շոգերի առանձնահատկությունը բարձր ջերմաստիճանի տեւականությունն է եւ օդի հարաբերական խոնավության նվազումը. «Հայաստանում ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին եւ օգոստոսի առաջին տասնօրյակն է: Արդեն սկսվել է բարձր ջերմաստիճանային ֆոնը եւ կպահպանվի մինչեւ ամսի 4-ը: Մենք 8 օր կունենանք 38-40 աստիճան տաքություն: Իհարկե՝ 40 աստիճան կդիտվի միայն 3 օր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել