Թուրքիայի Ալանիա հանգստավայրում 98 ռուսաստանցի է թունավորվել եւ սննդային թունավորում ախտորոշմամբ դիմել տեղի հիվանդանոց: Երեկ այս տեղեկությամբ ողողված էին ոչ միայն ռուսաստանյան, այլեւ հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցները: Ըստ այդմ՝ դեպքը տեղի է ունեցել Անթալիա ծովափնյա գոտու Ալանիա քաղաքի Club Gunes Garden հյուրանոցում: Թունավորումից հետո հյուրանոց են ժամանել Թուրքիայի առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, վերցրել են փորձանմուշներ հյուրանոցում մատուցվող սննդի տեսականուց, ջրից եւ խմիչքներից: Երեկվա դրությամբ թունավորվածների օգտագործած սննդամթերքի փորձաքննության արդյունքները չէին ստացվել:
Բոլոր 98 թունավորված ռուսաստանցիներին բժշկական օգնություն է տրամադրվել, որից հետո նրանցից 90-ը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 8-ը դեռ հիվանդանոցում է: