Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ

Հուլիս 28,2011 00:00

Շախմատի աշխարհի 2011-ի թիմային առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականը երեկ երեկոյան պատվով վերադարձավ հայրենիք: Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում պատմական հաղթանակը կերտած գրոսմայստերներին դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջինն օդանավից դուրս եկավ հավաքականի ավագ Արշակ Պետրոսյանը, ապա հավաքականի խաղացողներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մնացել էր Չինաստանում: Լեւոնն առաջիկա օրերին հանգստանալու է, ապա սկսելու է նախապատրաստվել այս տարի կայանալիք այլ կարեւոր ստուգատեսների:
Օդանավակայանից շախմատիստներն ուղեւորվեցին Ազատության հրապարակ, որտեղ տոնական համերգ էր ընթանում՝ նվիրված Հայաստանի հաղթանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել