Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԻ՞Ն ԵՆ ՁԵՐ ՆՅԱՐԴԵՐԸ

Հուլիս 28,2011 00:00

\"\"Հարցերին տրվող պատասխանների տարբերակներն երեքն են՝ «շատ»- 3 միավոր, «ոչ այնքան»-2,5 միավոր եւ «երբեք»- 1 միավոր:
Նյարդայնացնո՞ւմ է ձեզ…
1. Լրագրի ծալված էջը, որը ցանկանում եք ընթերցել:
2. Երբ որեւիցե մեկը հազում է ձեր կողմը:
3. Երբ որեւիցե մեկը կրծում է եղունգները:
4. Երբ որեւիցե մեկը ծիծաղում է ոչ այնքան տեղին:
5. Երբ որեւիցե մեկը սովորեցնում է ինչ եւ ինչպես պետք է անել:
6. Երբ ձեզ նվիրում են ոչ պետքական առարկաներ:
7. Բարձր խոսակցությունը հասարակական տրանսպորտում:
8. Օծանելիքի խիստ ուժեղ հոտը:
9. Խոսակիցը, որը խոսում է «ձեռք ու ոտքով»:
10. Գործընկերը, որը հաճախ է
օգտագործում օտար բառեր խոսակցության ժամանակ:
11. Բարձր միացրած երաժշտությունը:
12. Երեխայի լացը:
Ընդհանրացնենք միավորները
30 միավոր եւ ավելի: Ձեզ չեք կարող համարել հանգիստ եւ համբերատար մարդ: Ձեզ նյարդայնացնում է «ամեն ինչ»: Շուտ բռնկվող եք եւ հեշտությամբ դուրս եք գալիս հավասարակշռությունից: Այս բոլորից «քայքայվում» է ձեր նյարդային համակարգը, որից էլ տուժում է նաեւ ձեր շրջապատը:
20-29 միավոր: Ձեզ կարելի է համարել ամենատարածված մարդկային խմբի մեջ: Ձեզ նյարդայնացնում են մեծ մասամբ ամենատհաճ վիճակները, որոնք էլ շատ հաճախ հեշտությամբ մոռանում եք:
12-19 միավոր: Դուք բավականին հանգիստ մարդ եք: Ձեզ շատ դժվարությամբ կարելի է «հանել» հավասարակշռությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել