Լրահոս
Օրվա լրահոսը

Դիսմորֆոբիա՝ Իրինայի ախտորոշումը

Հուլիս 28,2011 00:00

\"\"Իրինա Ալեգրովան վերջերս անկառավարելի է դարձել: Եվ դա ցնցել է ողջ ռուսական շոու-բիզնեսին: Show.oboz.ua-ի փոխանցմամբ, արդեն մի քանի անգամ նա հենց բեմի վրայից բղավում է հանդիսատեսի վրա, եթե վերջիններս փորձում են լուսանկարել նրան:
Վերջերս էլ կայացած համերգի ժամանակ Իրինան երկրպագուի ձեռքից խլել է լուսանկարչական ապարատը, կոտրել այն, իսկ աղջկան վիրավորել ամենավերջին խոսքերով:
Պարզվում է, հոգեբույժները հեռակա կարգով արդեն ախտորոշել են Իրինայի հիվանդությունը: Նրանք կարծում են, որ Իրինա Ալեգրովան տառապում է դիսմորֆոբիայով: Դիսմորֆոբիան հոգեկան բարդ հիվանդություն է, որի առկայության դեպքում հիվանդը ահավոր վախենում է, երբ իրեն լուսանկարում են:
Բժիշկները պնդում են, որ այս հիվանդությունը անբուժելի է: Ասենք ավելին, հաճախ այս հիվանդությամբ տառապողներն ինքնասպանություն են գործում: Բժիշկները կարծում են, որ Ալեգրովան հնարավորինս շուտ պիտի սկսի բուժման կուրս անցնել հոգեբույժների մոտ: Միայն այդ կերպ նա կարող է քիչ թե շատ թեթեւացնել իր վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել