Լրահոս
Օրվա լրահոսը

100-ամյա տատիկը հաղթել է

Հուլիս 28,2011 00:00

Օրերս Ալաբամա նահանգում անցկացվել է ծերանոցներում ապրող թոշակառուների գեղեցկության մրցույթ: Գեղեցկուհու թագի համար մղվող պայքարին մասնակցել է նահանգի ծերանոցների 75 բնակչուհի: Մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը պաշտպանել է իր «բնակավայրի» պատիվը: Ըստ Lenta.ru-ի՝ եզրափակիչ է անցել 10 տատիկ, որոնք մրցույթի վերջին փուլում ելույթ են ունեցել եւ ժյուրիին պատմել իրենց կյանքից մանրամասներ:
Գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 100-ամյա Ֆելմա Շրիմշայերը, որը բնակվում է փոքրիկ Անդալուսիա քաղաքի ծերանոցում:
Նա ժյուրիին գրավել է իր մասին պատմությամբ՝ ԱՄՆ-ի բոլոր նահանգներով, Եվրոպայի զգալի մասով իր ճանապարհորդությունների մասին հուշերով: Տատիկը նաեւ հիշել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ծառայությունը բանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել