Քիմ Քարդաշյանը տառապում է մաշկային փսորիազ հիվանդությամբ: Շատերն այս լուրից հետո կարծիք են հայտնել, որ մոդելի նրա կարիերան սրանով կավարտվի: Բժիշկներն ասում են, որ հիվանդության պատճառը ոչ միայն մոդելի ծանր աշխատանքային գրաֆիկն է, մշտական լարվածությունը, այլ նաեւ ժառանգականությունը: Նրա մայրը նույնպես տառապում է այս հիվանդությամբ: Ու թեպետ հիվանդությունն անբուժելի է, սակայն նրա ընթացքը հնարավոր է վերահսկել եւ վնասները նվազագույնի հասցնել: