Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏԸ ԵՐՐՈՐԴ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ

Հուլիս 28,2011 00:00

Հայաստանցի 22 պատանի մարզիկներ, որոնք ներկայացնում են ձյուդո, աթլետիկա, մարմնամարզություն, հեծանվային սպորտ, լող եւ թենիս մարզաձեւերը, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մասնակցում են Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին եւ արդեն հասցրել են մեկ բրոնզե մեդալ նվաճել: Խոսքը 50 կգ քաշային ձյուդոիստ Վահագն Հովսեփյանի մասին է, որն անհաջող մեկնարկից հետո սփոփիչ մարտերի իրավունք ստանալով՝ երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին եւ բարձրացել պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Հաջող է նաեւ եռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանի մասնակցությունը: Նա 12,37 մետր լավագույն արդյունքով 9-րդ տեղով մտել է եզրափակիչ փուլ: Սակայն նաեւ վատ մասնակցողներ ենք ունեցել. մասնավորապես՝ վազորդները, թենիսիստները եւ լողորդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել