Մարտունիում շարունակվում է «Սեւանա լիճ 2011» շախմատի ավանդական միջազգային գրոսմայստերական մրցաշարը, որը դասվում է ՖԻԴԵ-ի դասակարգման 16-րդ կարգին:
Հինգերորդ տուրից հետո տասը մասնակից գրոսմայստերներից երեքը՝ Ժու Ժիանչաոն (Չինաստան) եւ հայաստանցիներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակել են 3,0-ական միավոր: Հենց նրանք էլ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: