Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին օրը՝ երկու մեդալ

Հուլիս 28,2011 00:00

\"\"Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հաջող է մեկնարկել: Մրցումների առաջին իսկ օրը 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանն անցկացրած հինգ գոտեմարտերն էլ գրանցեց իր օգտին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մեր երկրի հաշվարկին մեկ մեդալ էլ բերեց Ռուդիկ Մկրտչյանը: 50 կգ քաշային ըմբիշը թեեւ հենց սկզբում պարտվեց ադրբեջանցի մրցակցին, բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, հայ մարզիկը սփոփանքի մենամարտերին մասնակցելու իրավունք ստացավ եւ հաղթելով երկու գոտեմարտում՝ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Նույն օրը մրցագորգ մտան մեր եւս երկու ըմբիշներ: Ասլան Պողոսյանը (60 կգ) բավարարվեց ութերորդ, իսկ Արթուր Ալեքսանյանը (96 կգ)՝ իններորդ տեղով:
Երեկ պայքարի մեջ պետք է ներգրավվեին Նարեկ Խաչատրյանը՝ 55 կգ, Հայկ Արշակյանը՝ 66, Գեւորգ Մանուկյանը՝ 84 եւ Վաչիկ Եղիազարյանը՝ 120 կգ քաշային կարգեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել