Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՌԱՍԱՐՍԱՓ՝ ԸՍՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Հուլիս 28,2011 00:00

\"\"Հ. Պարոնյանի անվան թատրոնում օգոստոսի 8-ին եւ 9-ին դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին կներկայացնի իր նոր «Սեռասարսափ» կինոներկայացումը: Այս մասին, news.am-ի մատուցմամբ, երեկվա ասուլիսին ասել է դերասանը: «Դահլիճը զովացվում է, դուք նստում եք, մենք էլ էնտեղ բեմի վրա թաղում ենք սաղին»,- իր ներկայացման գովազդն այսպես է ձեւակերպել նա: Սա կինոներկայացում է լինելու, որովհետեւ բեմում՝ զուգահեռ ֆիլմ է ցուցադրվելու, իսկ սցենարը գրվել է Փարիզում: Վերնագիրը մի քանի անգամ փոխվել է՝ «Մի վախեցեք», «Հիսուսը մեզ հետ» եւ այլն, բայց հետո դարձավ «Սեռասարսափ»: Վարդան Պետրոսյանի խոսքով՝ կինոներկայացումը առավել երիտասարդական է, այնտեղ շոշափվում են մի շարք հարցեր. ինքնախաբեություն՝ կապված կրթական հարցերի, օժիտային դիպլոմների, մարդկային հարաբերությունների հետ եւ այլն: Ներկայացման մեջ նա անդրադարձել է մարմնավաճառներին եւ մարմնավաճառ-հաճախորդ հարաբերությունները համեմատել իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների հետ: «Տեսնում ենք, թե ինչպես մայր ժողովրդին հանել են «վՈ տՈվպսՖ» եւ գցում են քացու տակ, որովհետեւ այլկերպ ես չեմ կարող դա անվանել: Սա այն ձեւն է, որը չի կարող չազդել: Ես այնպիսի տեղեր եմ ճզմելու, որ ազդեցությունը լինի ուժեղ»,- նշել է երգիծաբանը: Դեռեւս ապրիլին գրած ներկայացման սցենարում Վարդան Պետրոսյանը անդրադարձել է շախմատային դիվանագիտությանը, բայց իշխանությունն ու ընդդիմությունը իրենից առաջ ընկան եւ կարողացան իրենց միջեւ ընթացող բանակցություններն անվանել շախմատային դիվանագիտություն: Ինչ վերաբերում է ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը, ըստ Պետրոսյանի, երկխոսությունը լավ հնարավորություն է երկիրը փոսից հանելու եւ առաջ տանելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել