Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԿՀԱՅՏՆԵՆ ԲՐՅՈՒՍԵԼԻՆ

Հուլիս 28,2011 00:00

Իսպանական Indignados(«Վրդովմունք») շարժման ակտիվիստները Մադրիդ-Բրյուսել բողոքի երթ են կազմակերպել: Նրանք հանդես են գալիս եվրոպական երկրների իշխանությունների վարած քաղաքականության դեմ՝ համարելով, որ այն ամբողջությամբ կախված է ֆինանսական շուկաների թելադրանքից եւ արհամարհում է շարքային քաղաքացիների կարիքները:
BBC-ի փոխանցմամբ, Մադրիդից դեպի Բրյուսել երթի ընթացքում շարժման ակտիվիստները մտադիր են Եվրոպայի ժողովուրդների հետ խնդրի հրապարակային քննարկումներ անցկացնել, նաեւ բողոքներ եւ առաջարկներ հավաքել: Շարժումը Մադրիդում ձեւավորվել է գարնանը եւ հասցրել է լինել եվրոպական մի քանի երկրներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել