Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԸ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԷՐ. ՆԱ ԶՈՀՎԵԼ Է

Հուլիս 28,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է Կանդագարի քաղաքապետ Գուլամ Խայդար Համիդին: Ոստիկանության տվյալներով, մահապարտը պայթուցիկ սարքը պահած է եղել իր չալմայի տակ:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Կանդագարում սպանվել էր տեղի նահանգապետը՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբայր Ահմադ Վալի Քարզայը:
Աղբյուրի մատուցմամբ, պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ քաղաքապետը ելույթ է ունեցել տեղի ցեղախմբերի ավագանու առաջ:
Ավագանիները քաղաքապետի հետ հանդիպման էին եկել այն բանից հետո, երբ վերջինս հրամայել էր քանդել քաղաքի շրջաններից մեկում կառուցված 200 տները, որոնք, քաղաքապետի ասելով, անօրինական կառույցներ են: Անվտանգության ծառայության ներկայացուցիչների ասելով, հիշյալ տները քանդելու ժամանակ դրանցից մեկի պատը փլվել էր երկու երեխայի վրա եւ նրանք զոհվել էին: Իրականացված պայթյունի հետեւանքով, բացի քաղաքապետից, զոհվել է նաեւ մահապարտն ու եւս մեկ մարդ: Սպանված քաղաքապետ Համիդին ԱՄՆ-ից Աֆղանստան էր վերադարձել նախագահ Քարզայի անձնական խնդրանքով: Նա համարվել է Աֆղանստանի այդ հատվածում ամենակոմպետենտ քաղաքական գործիչներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել