Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոնդոնը վտարեց Քադդաֆիի դիվանագիտական առաքելության անդամներին

Հուլիս 28,2011 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են ընդունել երկրից վտարել Լիբիայի դեսպանատան բոլոր աշխատակիցներին: Վերջիններիս եռօրյա ժամանակ է տրվել Լոնդոնը լքելու համար: Reuters-ի մատուցմամբ, Լոնդոնում Լիբիայի դիվանագիտական առաքելությունը կփոխանցվի այդ երկրի Ազգային անցումային խորհրդի դիվանագիտական առաքելությանը, որի նստավայրը Բենգազին է: Այսպիսով, բրիտանական իշխանությունները պաշտոնապես ճանաչեցին ապստամբների իշխանությունը՝ որպես Լիբիայի միակ լեգիտիմ կառավարություն:
«Մենք կարող ենք հաստատել, որ Լիբիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն եւ տեղեկացվել է, որ ինքն ու լիբիացի մյուս դիվանագետները, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայում, վտարվում են»,- լրագրողներին ասել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը: Տվյալ պահին Լոնդոնում լիբիական դեսպանատանն աշխատում է ութ մարդ:
2011թ. գարնանը Մեծ Բրիտանիան վտարել է լիբիացի մի քանի դիվանագետների: Լոնդոնում Լիբիայի դեսպան Օմար Ջելբանը (նկարում՝ աջից) վտարվել էր մայիսին՝ այն բանից հետո, երբ Տրիպոլիում բրիտանական դեսպանատան վրա հարձակում էր իրականացվել:
Ավելի վաղ Ազգային անցումային խորհուրդը որպես Լիբիայի միակ օրինական կառավարություն ճանաչելու մասին որոշում էին կայացրել այդ երկրի հարցով շփման խմբի անդամ մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան ու ԱՄՆ-ն: Հիշեցնենք, որ շփման խմբի անդամ է 40 պետություն:
Ստամբուլում շփման խմբի երկրները համատեղ հռչակագիր էին ստորագրել, որով արձանագրել էին Քադդաֆիի լեգիտիմության կորստի փաստը: Այդ փաստաթղթով Լիբիայի առաջնորդն ու նրա վերահսկողության տակ գտնվող զինուժը փաստացի հայտարարվել էին օրենքից դուրս եւ որակվել էին որպես զինված կազմավորումներ, որոնք Լիբիայի տարածքում ուզուրպացրել են իշխանությունը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչդեռ հայտարարել էր, թե Մոսկվան եւս պատրաստ է ճանաչել Ազգային անցումային խորհուրդը, բայց միայն որպես՝ հյուսիսաֆրիկյան այդ պետությունում իրավիճակի կարգավորման բանակցություններում կողմերից մեկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել