Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանի նախկին նախագահին արգելվել է երկրից դուրս գալ

Հուլիս 28,2011 00:00

Իրանական «Ջահան» լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին արգելվել է լքել երկիրը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, կայքը նաեւ հաղորդել է, թե Խաթամին նպատակ է ունեցել այցելել Եվրոպա՝ տեսակցելու իր զավակներին եւ Իռլանդիայում մասնակցել քաղաքական սեմինարի:
Պաշտոնական Թեհրանն այդ կապակցությամբ դեռեւս մեկնաբանություններ չի արել: Խաթամին Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ընդդիմախոսներից է ու դեռեւս չի ընդունել նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու փաստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել