Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԵՐ «ԿԸՆԿՆԵՆ»

Հուլիս 28,2011 00:00

Ջրհոսի համաստեղության հետ կապված են մի քանի ասուպային հոսքեր, որոնք կոչվում են Աքվարիդներ (Aquarius – Ջրհոս): Այս օրերին դիտվում է Հարավային Դելտա Աքվարիդների ասուպային հոսքը, որի կենտրոնը գտնվում է Ջրհոսի Դելտա աստղի ուղղությամբ եւ աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ: Հոսքը սկսվել է հուլիսի 14-ին եւ կավարտվի օգոստոսի 18-ին, սակայն առավելագույն փուլը կդիտվի հուլիսի 29-30-ի գիշերը: Այդ ժամանակ ասուպների թիվը կհասնի ժամում 15-20-ի եւ, չհաշված 4-5 ավելի հզոր ասուպային հոսքեր, սա ամենաակտիվ հոսքերից մեկն է: Հարավային Դելտա Աքվարիդները դիտվում են հնագույն ժամանակներից: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով՝ հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջինները՝ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: Այս դեպքում հոսքը պայմանավորող երկնաքարերի խումբն առաջացրել են Մարսդենի եւ Կրախտի գիսավորները: Սովորաբար երկնաքարերը ամբողջովին այրվում են՝ չհասնելով Երկիր: Հազվագյուտ դեպքերում է որեւէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել