Այսօր՝ հուլիսի 28-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը կհրապարակի ԻԻՀ դեսպանատուն-Անահիտ եւ Ալբերտ Հակոբյաններ վեճով հերթական դատական ակտը:
Այգեստան 9 փող. 2ա տան հետ կապված վերաքննիչը մեկ անգամ արդեն հետաձգել էր ակտի կայացումը, վերսկսել նոր դատական նիստը: Դատարանը կրկին վերսկսել նիստը չի կարող եւ հետեւաբար, այսօր վերջնական կպատասխանի, թե ում իրավունքն է գերակա. փաստացի տիրապետող ժառանգորդների՞, թե՞ օտարների: