Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ

Հուլիս 28,2011 00:00

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն, ջերմային այրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի Չարենցի փողոցի թիվ 31 շենքի 21-րդ բնակարանի 61-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ էլեկտրական աղեղից ստացած այրվածքով նույն հիվանդանոց էր տեղափոխվել Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 39 շենքի 44-րդ բնակարանի 44-ամյա բնակիչ Մխիթար Իգիթյանը: Նրա վիճակը միջին ծանրության է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել