Նոր Նորքի «Կոնվերս բանկի» մասնաճյուղի վրա մարտի 29-ին ավազակային հարձակում կատարած ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի նախկին պետ, կապիտան Արթուր Հակոբյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Արթուր Հակոբյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ դատարանում հրաժարվել ցուցմունք տալ: Ըստ վկաներից մեկի, 2011թ. մարտի 26-ին Ա. Հակոբյանը 100 000 ՀՀ դրամ խաղադրույք է կատարել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի վրա եւ պարտվել։ Ճարահատյալ դիմել է… ավազակային հարձակման: