«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վճռեց որպես պատիժ 2 տարվա ազատազրկում կիրառել հանցավոր աշխարհում հայտնի, օրենքով գող, 46-ամյա Ալեքսանդր Մակարյանի («Գող Ալոյի») նկատմամբ։ Վերջինս մեղադրվում էր ապօրինի զենք կրելու մեջ: Դատախազը պահանջել էր 2 տարի 6 ամիս։ Վճռի հրապարակումից հետո «Գող Ալոյին» տեղափոխեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։