Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը NEWS.am-ին մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնյաների եւ ԱԳՆ-ի քննադատությունը ՀՀ նախագահի պատասխանի վերաբերյալ՝ ասել է. «Գիտեք՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել՝ կառչելով խոսքի հատվածներից: Իրականում նման հարցին Հայաստանի նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի եւ շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ»: Ըստ նրա՝ ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլեւ եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին: