Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջո՞ղ է ձեր միությունը

Հուլիս 27,2011 00:00

(հարցեր տղամարդկանց)

\"\"Այո-0, ոչ-1:
1. Կինը հաշվում է, որ դուք «խանգարված» եք աշխատանքում եւ ավելի քիչ ուշադրություն եք դարձնում իրեն:
2. Ձեր կինը չի խրախուսում ձեզ, երբ դիտում եք սպորտային հաղորդումներ կամ էլ ժամանակ եք անցկացնում ձեր ընկերների հետ:
3. Նա հաճախ է զայրանում ձեզ վրա:
4. Նա գտնում է, որ ձեր պարտականությունները բաժանված են իր հետ ճշտորեն:
5. Դուք ունեք գաղտնիքներ, որոնք ձեր կնոջը դուր չեն գա:
6. Ձեզ համարում է լավ հայր:
7. Հաճախ է նշում ձեր թերի կողմերը:
8. Նա ուզում է, որ դուք լինեք ավելի երազկոտ:
9. Դուք զգում եք, որ այնքան էլ չեք բավարարում նրա սպասումները:
10. Ձեր կինը մեծ մասամբ հասկանում է ձեզ:
11. Նա չափից շատ է քննադատում ձեզ:
12. Նա հավատում է ձեզ:
13. Նրան դուր է գալիս ձեր արտաքինը:
14. Նա բավարարված է իրեն զգում ձեզ հետ ինտիմ կյանքում:
15. Նա ձեզ հետ վերաբերվում է ընկերաբար:
16. Հաճախ նա կիսում է ձեզ հետ ձեր հետաքրքրասիրությունները:
17. Նա կարող է ստորացնել ձեզ կողմնակի մարդկանց մոտ:
18. Նա սիրում է իմ մտերիմներին եւ լավ է զգում նրանց շրջապատում:
19. Խիստ խանդոտ է, նույնիսկ առանց պատճառների:
20. Նրան չեն վախեցնում ձեր ընկերական եւ գործնական հարաբերությունները այլ կանանց հետ:
Այժմ ընդհանրացնենք միավորները:
16-20 միավոր: Դուք երջանիկ մարդ եք: Ձեր կինը սիրում է ձեզ, ինչպես որ կաք կյանքում:
11-15 միավոր: Դուք մշտական զգում եք ձեր կնոջ ուշադրությունը ձեր հանդեպ: Դա այնքան էլ վատ չէ:
6-10 միավոր: Ձեզ չեն վստահում, միշտ քննադատում են: Որպեսզի դրանք չդառնան մշտական, զրուցեք ձեր կնոջ հետ: Վերլուծեք ձեր կենսակերպը:
5 եւ ավելի քիչ միավորներ: Շտապ փրկեք ձեր ամուսնական միությունը:
Եղեք երջանիկ…
Այդ վտանգավոր համբույրը
Համբուրվեք սրտի ցանկացած չափ, բայց եւ հիշեք…
Համբույրի միջոցով են փոխանցվում.
1. Մրսածության հետ կապված բոլոր վարակները՝ հարբուխ, գրիպ, պարագրիպ, անգինա:
Այս բոլոր վարակները «բնադրվում» են քիթ-ըմպանում եւ վարակվելու հավանականությունը երաշխավորված է:
2. Հերպեսի վիրուսը:
3. Բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունները, օրինակ՝ ստոմատիտները:
4. Ստամոքսի խոց առաջացնող հելիկոբակտերիաները:
5. «Կեղտոտ» ձեռքերի հիվանդությունը՝ դիզենտերիա:
6. Հեպատիտ «Ա» (Բուրկինի հիվանդություն կամ դեղնախտ), ինչպես նաեւ հեպատիտ «Վ» (սուր ձեւը):
7. Տուբերկուլյոզի բաց ձեւերը:
8. Եթե երկու համբուրվողներն էլ բերանի խոռոչում ունեն նույնիսկ չնչին միկրովնասվածքներ, արյան միջոցով փոխանցվող վարակների հավանականությունը շատ մեծ է՝ հեպատիտ «Ց», ՍՊԻԴ, սիֆիլիս:
9. Վարակիչ մոնոնուկլեոզ, որի դեպքում ախտահարվում են ավշային գեղձերը եւ փայծաղը: Սա նույնպես արյան վիրուսային հիվանդություն է եւ կոչվում է նաեւ «համբույրի հիվանդություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել