Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԵՍԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է

Հուլիս 27,2011 00:00

«Retrevo» ինտերնետ-խանութի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ 25 տարեկանը չբոլորած երիտասարդների գրեթե կեսը ստուգում է իր ընկերուհու (ընկերոջ) համակարգիչն ու հեռախոսը, երբ վերջիններս դուրս են գալիս սենյակից: Իսկ 25 տարեկանից բարձր զույգերի միայն 30%-ն է զբաղված «լրտեսությամբ»: Սա վերաբերվում է ոչ միայն զույգերին, այլեւ ծնողներին. նրանց 37%-ը խոստովանում է, որ պարբերաբար ստուգում է երեխայի կատարած ու ստացած զանգերը եւ էլ-փոստը, իսկ կեսից ավելին ցանկություն է հայտնել երեխայի վրա «GPS» համակարգ տեղադրել ու միշտ իմանալ, թե որտեղ է նա գտնվում: Ընդ որում՝ մայրերն ավելի անհանգստացած են իրենց երեխայի համար, քան հայրերը (64%՝ 53%-ի դիմաց):
Հարցմանը մասնակցել է 1000 հոգի, այն անցկացվել է միայն ԱՄՆ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել