Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵՆՔ՝ ԱՂԲԱՐԿՂՈՒՄ, ԱՄԵՆՈՒՐ

Հուլիս 27,2011 00:00

Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Նորքի 1-ին զանգվածի «Յանտար» խանութի դիմաց գտնվող գազի ճնշման կարգավորման կետի մոտ:
Նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ եւ 7.62 մմ տրամաչափի «կարաբին» տիպի հրացանի 20 փամփուշտ:
Մետրոպոլիտենի պահպանության բաժնում էլ ահազանգ էր ստացվել, որ զենք-զինամթերք կա Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղում:
Պոլիէթիլենային տոպրակի մեջ, իրոք, հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ-8» տիպի ակոսավոր հրացան, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի` 70, 7.62 մմ տրամաչափի՝ 116 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ եւ 2 ժապավեն-պահունակ:
Իսկ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զեյթունի գերեզմանատան աղբարկղի մոտ զենք կա:
Իրոք, աղբամանների մեջ հայտնաբերվել է զինամթերք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել