Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔ, ԻՐԱՆՑԻՆԵՐԸ՝ ԻՐԱՔԻ

Հուլիս 27,2011 00:00

Թուրքիայի զինված ուժերին պատկանող 20 տանկ երեքշաբթի օրը հատել է սահմանն ու մտել Իրան։ Այդ մասին տեղեկացնում է tert.am-ը՝ վկայակոչելով քրդական «Ֆըրաթ» գործակալությունը: Ըստ աղբյուրի, թուրքական տանկերը մասնակցելու են իրանական բանակի կողմից PJAK-ի (Քրդստանի ազատ կյանք կուսակցություն- PKK-ի իրանյան թեւը) դեմ իրականացվող անդրսահմանային գործողությանը։ «Ֆըրաթը» տեղեկացնում է նաեւ, որ օրեր առաջ Իրանի տարածք են մտել 300 թուրք զինվորներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, թե PJAK-ի եւ իրանական բանակի միջեւ 10 օր շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 255 իրանցի զինվոր:
Հուլիսի 16-ից ի վեր Իրանի բանակը PJAK-ի դեմ Իրաքի հետ սահմանին լայնամասշտաբ գործողություն է իրականացնում: Իսկ օրեր առաջ Իրանի բանակը ներխուժել է Իրաքի տարածք եւ խորացել 4 կմ:
PJAK-ի դեմ իրականացվող գործողությանը մասնակցում են հազարավոր իրանցի զինվորներ։ Բացի այդ, իրանական զորամիավորումները ծանր հրետանիով ռմբակոծում են Իրաքի տարածքում գտնվող քրդական գյուղերը, ինչի հետեւանքով զոհվել եւ մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ քաղաքացիական անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել