Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԻՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԵՆ ԱԼԻԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 27,2011 00:00

\"\"Երեքշաբթի օրը Թունիսի մայրաքաղաքում մեկնարկել է երկրի նախկին նախագահ Զին ալ-Աբիդինա բեն Ալիի ընտանիքի 22 անդամների դատավարությունը: APA-ի փոխանցմամբ, դատարանի առաջ կանգնած բոլոր անձինք մեղադրվում են քրեական օրենսդրության մի քանի հոդվածներով, որոնք կապված են կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հետ:
Թունիսի մամուլում մեկնարկած դատավարությունն արդեն ստացել է «Թունիս-Կարտաժ» անունը, որը երկրի մայրաքաղաքին մոտ գտնվող միջազգային օդանավակայանի անունն է: Բանն այն է, որ հենց այդ օդանավակայանում էին կալանավորվել այս գործով անցնող անձինք, որոնք փորձել էին նախկին նախագահի ռեժիմի տապալումից հետո անօրինական ձեւով լքել Թունիսի տարածքը:
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին Թունիսի դատարանը բեն Ալիին եւ նրա տիկնոջը՝ Լեյլա Տրաբելսիին (նկարում) հեռակա կարգով դատապարտել էր 35 տարվա բանտարկության՝ պետական միջոցները յուրացնելու համար: Իսկ ահա հուլիսի սկզբին բեն Ալին դատապարտվեց եւս 15,5 տարվա ազատազրկման՝ եւ 54 հազար եվրոյի տուգանքի՝ զենք ու թմրանյութեր պահելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել