Լրահոս
Օրվա լրահոսը

Այաթոլան միջնորդ է նշանակել Ահմադինեջադի հետ «երկխոսելու» համար

Հուլիս 27,2011 00:00

\"\"Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին (ձախից) երկրի արդարադատության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած այաթոլա Մահմուդ Շահրուդիին (աջից) նշանակել է միջնորդ, ով պետք է կարգավորի կառավարությունում առկա տարաձայնությունները եւ հակասությունները՝ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ու խորհրդարանի մեծամասնության միջեւ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Հիշեցնենք, որ հաջորդ տարի Իրանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հակասություններ են ծագել երկրի նախագահ Ահմադինեջադի եւ Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի կողմնակիցների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել