Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԵՅՎԻԿՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ «ԵՎՐՈՊԱՆ ՓՐԿԵԼ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻՑ»

Հուլիս 27,2011 00:00

\"\"Օսլոյի կենտրոնի պայթյունի եւ նորվեգական ծայրամասում տեղի ունեցած սպանդի պատճառը, որի արդյունքում, ըստ reuters-ի՝ 76 մարդ է (ահաբեկչությունից հետո ոստիկանությունը հաղորդել էր 93 սպանվածների մասին, ինչն ավելի ուշ հերքվել էր) սպանվել, եղել է մահմեդականների գրավումից Եվրոպան փրկելը: Դատարանում նախնական լսումների ժամանակ այդպիսի հայտարարություն է արել նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը՝ տեղեկացնելով նաեւ իր կազմակերպության եւս «երկու բջիջների» գոյության մասին: Ավելի վաղ Բրեյվիկը հայտարարել էր իր միայնակ գործելու մասին, ոստիկանությունը եւս պնդում էր, թե տեղի ունեցած երկու հարձակումների դեպքում էլ, բացի Բրեյվիկից՝ այլ կասկածյալներ չկան, բայց ավելի ուշ չէր բացառում, որ նրան ինչ-որ մեկն օգնել է:
Ահաբեկչի դատավարությունն անցել է փակ դռների ետեւում, իսկ Բրեյվիկի խոսքերն ասուլիսում բարձրաձայնել է գործով դատավոր Կիմ Հեգերը: Դատավորի ասելով, Բրեյվիկը երկրում իշխող կուսակցությանը՝ լեյբորիստներին մեղադրել է երկրի շահերին դավաճանելու՝ «մահմեդականների զանգվածային ներկրման» մեջ եւ իր գործողությունները բացատրել է լեյբորիստների շարքերը համալրել ցանկացողների թվի նվազեցմամբ:
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք Բրեյվիկը որեւէ կազմակերպություն է ներկայացնում:
Դատարանը Բրեյվիկի կալանքի ժամկետը երկարաձգել է եւս յոթ օրով: Նա այդ ժամկետը կանցկացնի մենախցում՝ առանց ԶԼՄ-ների մուտք ունենալու եւ նամակ ստանալու, եւ բացի իր փաստաբանից՝ որեւէ մեկի հետ շփման հնարավորության:
Նորվեգական ոստիկանությունը չի բացառել, որ Բրեյվիկի կալանքի ժամկետը էլի երկարաձգվի, եւ դատական պրոցեսը սկսվի մոտավորապես մեկ տարի հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել