Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐ ԿՍՈՎՈՐԵՆ

Հուլիս 27,2011 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը երեկ հաստատել է ԼՂՀ բուհերում արտասահմանցի ուսանողների ընդունելության կարգը: Որոշումն ընդունվել է արտասահմանցիների համար ԼՂՀ բուհերում սովորելը հասանելի դարձնելու, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրության մակարդակի բարձրացման եւ հայագիտության զարգացման աջակցության նպատակով, «Մեդիամաքսին» հայտնել են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հայկական սփյուռքի ուսանողները կարող են նաեւ անվճար սովորելու իրավունք ստանալ: Ներկայումս Արցախի պետական համալսարանի նախապատրաստական բաժնում սովորում է Հնդկաստանի 7 քաղաքացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել