Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ

Հուլիս 27,2011 00:00

«Մեդիամաքսի» մատուցմամբ, իսրայելական Haaretz թերթի կայքը երեկ հրապարակել է «Մարդ, ով ուզում է դառնալ իսրայելցի» հոդվածը, որը պատմում է ազգությամբ հայ՝ 29-ամյա Թովմաս Գալստյանի մասին, ով երկար տարիներ ապրում է Իսրայելում եւ ձգտում է դառնալ այդ երկրի լիիրավ քաղաքացի: Հոդվածում ասվում է, որ 16 տարեկան հասակում Թովմասը մեկնել էր սովորելու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ուսումնարանում՝ հոգեւորական դառնալու մտադրությամբ, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողել է ուսումը՝ գիտակցելով, որ միասեռական է:
Հոդվածի հեղինակը նշում է, որ «նա չունի ոչ մի պատճառ պահպանողական Հայաստան վերադառնալու համար» եւ մեջբերում է Թովմասի խոսքերն այն մասին, որ ծնողները երես են թեքել իրենից: «Նրանք ասեցին, ես ավելի լավ է մեռնեմ, քան տուն վերադառնամ, եւ իմ առջեւ փակեցին դռները»,- պատմել է Թովմասը: Իսրայելի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Թովմաս Գալստյանը գտնվում է Իսրայելում՝ 1998 թ.-ից, գրանցված է ՄԱԿ-ում եւ դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Նրա մուտքի արտոնագիրը ժամանակավոր է եւ թարմացվում է մի քանի ամիսը մեկ: Թովմասի խնդրագիրն այժմ դիտարկվում է Իսրայելի միգրացիայի ծառայությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել