Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՊԱՆԹԵՈՆԸ

Հուլիս 27,2011 00:00

\"\"Հայրենիքը պաշտպանելու ազնիվ մղումով Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայությանը մասնակցեցին նաեւ բազում լոռեցիներ: Վանաձորի առաջին զոհը Սոս Նաղրանյանն էր: Հետո, ցավոք, էլի զոհեր եղան: 1991 թվականից ձեւավորվեց Վանաձորի զինվորական պանթեոնը: Այն ժամանակ սեւ տուֆից կառուցված պանթեոնը ժամանակի ընթացքում քայքայվել է, ներկայումս անմխիթար վիճակում է:
Ազատամարտիկ Կամո Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սկսվել է պանթեոնի բարեկարգումը: Աջակցում են Վանաձորի քաղաքապետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, անհատներ:
Վանաձորի պանթեոնում 97 մարտիրոսված հերոսի աճյուն է հանգչում: Նրանցից 12-ի գերեզմանները կառուցվել են հարազատների ուժերով: 42 շիրիմ կբարեկարգվի հայթայթած գումարներով: Նախաձեռնության հեղինակ Կամո Հովհաննիսյանը ասաց, որ ամբողջ պանթեոնը վերականգնելու համար կպահանջվի եւս 14 միլիոն դրամ:
Վանաձորցի մեկ այլ ազատամարտիկ՝  Ռազմիկ Մադարյանը կարեւորեց ոչ միայն գերեզմանների պահպանությունը, այլ նաեւ հետագա հոգատարությունը, ուշադրությունը, մշտական այցելությունները, խնամքը: «Այս պանթեոնը մեր ուխտատեղին է: Մեր սուրբ պարտքն ու միակ փափագը մարտում ընկած մեր ընկերների հիշատակն անմահացնելն է»,- ասաց ազատամարտիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել