Շիրակի մարզի «Գյումրի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Սանոսյանից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց աշխատակցի ձեռքը մնացել է հաստոցի դետալների միջեւ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ ածիկի արտադրամասում, կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ, 24-ամյա Ա. Սարգսյանի ձեռքը խցանվել է կոյուղու խողովակի մեջ:
Փրկարարների ուժերով տուժածի ձեռքը անվնաս հանվել է կոյուղագծից: