ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել նոր՝ «Առցանց տեսախցիկներ Երեւանում» ծառայությունը, որի միջոցով կարելի է Երեւանի տարբեր վայրերում տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով հետեւել մայրաքաղաքի իրադարձություններին՝ անմիջապես հեռախոսի էկրանից: Ծառայությունից օգտվելու համար բավական է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել «Առցանց տեսախցիկներ Երեւանում» բաժինը եւ ընտրել Երեւանում տեղադրված ցանկացած տեսախցիկի հղումը: Ծառայությունից օգտվելիս օգտագործած յուրաքանչյուր ՄԲ-ի արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Սակագինը գործում է «Առցանց տեսախցիկներ Երեւանում» բաժնում տեսախցիկի հղմանը սեղմելու պահից սկսած: