ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել մշտական ցուցադրությանը եւ հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» ցուցահանդեսին:
Ըստ «Մեդիամաքսի»՝ ՀՀ նախագահին ներկայացվել են Սարյանի տուն-թանգարանի խնդիրները՝ կապված հիմնանորոգման, լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման, թանգարանի պահոցի, արխիվի, նոր ցուցադրության պատշաճ կազմակերպման, նաեւ՝ թանգարանի 45-ամյա հոբելյանը բարձր մակարդակով նշելու հետ: Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: