Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

8 ՎԻՐԱՎՈՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐ

Հուլիս 27,2011 00:00

Հուլիսի 25-ին Տավուշի մարզի Բերդավանի «Սալկուտ» սարում «Գազ-66» մեքենայի վթարից 11 վիրավորներից 8-ին տեղափոխել են Երեւանի տարբեր բուժհիմնարկներ՝ Միքայելյանի անվան ինստիտուտ, «Էրեբունի», «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ եւ այլն: Վիրավորներից 6-ին մայրաքաղաք են տեղափոխել ռազմական ուղղաթիռով:
Վիրավորներից 25-ամյա Նունե Միքայելյանը վիրահատվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում. նրա փայծաղը հեռացվել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանի վկայությամբ՝ 25-ամյա Նունեի վիճակը կայուն ծանր է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում գտնվող մյուս երկու վիրավորների՝ «Գազ-66»-ի վարորդ Վահան Երգենյանի եւ 15-ամյա Անժելա Քարիմյանի վիճակը բարվոք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել