Բազմաթիվ գաջեթների, էջանշումների եւ վերջապես որոնման օգտագործումը սկսում է աստիճանաբար ազդել ուղեղի աշխատանքի վրա՝ հատկապես վատացնելով հիշողությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Կոլումբիական համալսարանի գիտնականները, որոնց «Google-ի ազդեցություն» հետազոտությունը տպագրվել է «Science» ամսագրում:
«Բազմաթիվ փորձարկումները ցույց են տվել, որ մարդը շատ ավելի դժվար է կարողանում մտապահել այս կամ այն ինֆորմացիան, եթե գիտի, որ այն ինչ-որ տեղ պահպանվում է»,-ասել է գիտական հետազոտության ղեկավար, հոգեբան Բեթսի Սպեռոուն:
Ըստ pcnews.am-ի՝ հոգեբանի խոսքերով, ժամանակակից մարդն ավելի լավ հիշում է՝ ինչպես գտնել ինֆորմացիան, քան դրա բովանդակությունը:
Հետազոտությանը մասնակցել է մի քանի տասնյակ մարդ. նրանց առաջարկվել է հիշել տարատեսակ ինֆորմացիա: Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցներն ավելի լավ են հիշում այն տվյալները, որոնք չեն պահպանվում ոչ մի տեղ: