Մարտունիում ընթացող շախմատի «Կապուտակ Սեւան» միջազգային ավանդական 16-րդ կարգի մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի եւ Վրաստանի 10 գրոսմայստերներ, երեկ տհաճ անակնկալ է եղել: Չորրորդ տուրում նախավերջին տեղում ընթացող ռուսաստանցի Իլդար Խայրուլինը (նկարում) սեւերով պետք է հանդիպեր Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոյի հետ: Սակայն տուրից առաջ Խայրուլինը կույրաղիքի նոպայով տեղափոխվել է Մարտունիի մասնավոր կլինիկաներից մեկը, որտեղ բժիշկները նրան ախտորոշելուց հետո պետք է որոշեին իրենց հետագա քայլերը:
Իսկ երեք տուրից հետո միանձնյա առաջատարը Տիգրան Լ. Պետրոսյանն էր՝ 2,0 միավորով: Նրան հետեւում էին 1,5-ական միավոր վաստակած Սամվել Տեր-Սահակյանն ու չինացի Ջո Ջիանչաոն: