Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ՝ 20-ԱՄՅԱԿԻՆ

Հուլիս 26,2011 00:00

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մի շարք համերգներ կունենա Եվրոպայում՝ նվիրված հանրապետության անկախության 20-ամյակին:
Ինչպես «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, սեպտեմբերի 26-ին համերգ տեղի կունենա Բելգիայում, իսկ արդեն հաջորդ օրը՝ Բեռլինում: Ծրագրում ներառված են նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին Երիտասարդական նվագախումբը նախատեսում է 7 համերգ ունենալ, այդ թվում՝ Ուկրաինայում եւ Վրաստանում: Խոստանում է հետաքրքիր լինել նաեւ սեպտեմբերի 30-ին նախատեսված համերգը. այդ օրը Երիտասարդական նվագախմբի եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ելույթով մեկնարկում է «100 համերգ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակը» նախագիծը: «Նախագծի շրջանակներում տեղի կունենան ցուցահանդեսներ, սիմպոզիումներ, տարբեր հանդիպումներ: Ընդհանուր առմամբ հարյուր միջոցառում, որոնց նպատակը 1915թ. ողբերգության թեմայի արծարծումն է», հաղորդել է նա: Ինչ վերաբերում է նոր համերգաշրջանին, ապա այն կնշանավորվի Երիտասարդական նվագախմբի ելույթներով՝ այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպես ջութակահար Մաքսիմ Վենգերովը, դաշնակահար Դենիս Մացուեւը, հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:
Դիրիժորը բացահայտել է նաեւ հաջորդ տարվա ծրագրերը: Մասնավորապես, չի բացառվում, որ նվագախումբը վերսկսի իր՝ «Երիտասարդությունը երիտասարդության համար» նախագիծը, որի շրջանակներում վերջինս համերգներ է տալիս բուհերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել