Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՔՐԳՈՐԾԻՆ ԿՑԵԼ Twiiter-ՈՒՄ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ «ՍՏԱՏՈՒՍՆԵՐԸ»

Հուլիս 26,2011 00:00

\"\"Կիեւի դատարանը, որը շարունակում է քննարկել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործը, որոշել է ուսումնասիրել Twiiter-ում նախկին վարչապետի գրառումները, որոնցում նա ոչ պաշտոնապես մեկնաբանել էր դատական պրոցեսի ընթացքը եւ քննադատել դատավորների եւ իշխանությունների գործողությունները: Reuters-ի փոխանցմամբ, Տիմոշենկոն իր դեմ հարուցված դատական գործընթացը որակել է որպես դատաստան եւ ակտիվորեն է օգտագործում Twiiter սոցիալական ցանցը՝ այդ դատավարության առնչությամբ, նաեւ դատավորների ու մեղադրողի հասցեին սուր մեկնաբանություններ անելու համար: «Վաղը դատարանում պահանջվելու է գործին կցել 5-րդ դասարանի իմ օրագիրը եւ 7-րդ դասարանի մի զույգ հերբարիում. կարող է այնտեղ էլ իշխանության հասցեին քննադատություն լինի»,- գրել է Տիմոշենկոն՝ մեկնաբանելով դատարանի որոշումը՝ սոցցանցում նրա ստատուսները գործին կցելու որոշումը:
Աղբյուրի մատուցմամբ, Տիմոշենկոյի միկրոբլոգն այսօր Ուկրաինայում ամենահանրայիններից մեկն է, եւ այնտեղ իրադարձությունների զարգացումներին հետեւում է շուրջ 26.5 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել