Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՏԻԿԱՆԸ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Հուլիս 26,2011 00:00

\"\"Վատիկանը, որը Իռլանդիայի վարչապետի կողմից քննադատության է ենթարկվել պեդոֆիլ-հոգեւորականներից երեխաներին պաշտպանելու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու անընդունակության մեջ, ետ է կանչել այդ երկրում իր դեսպանին: BBC-ի փոխանցմամբ, հուլիսի 20-ին վարչապետ Էնդա Քեննին՝  (նկարում) խոսելով իռլանդական Կլոյնի թեմում մանկապղծության դեպքերի առնչությամբ անկախ հետաքննության արդյունքների մասին, հայտարարել էր, թե՝ փոխանակ միջոցներ ձեռնարկելու բռնություններն արմատախիլ անելու ուղղությամբ, Սուրբ աթոռը փորձում է պաշտպանել իր իշխանությունը:
Իսկ անկախ հետաքննության վերաբերյալ զեկույցում մասնավորապես ասվում է, թե հոգեւորականները իշխանություններից թաքցրել են ընդհուպ մինչեւ 2009թ. Իռլանդիայում հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ կիրառված սեռական բռնությունների փաստերը:
Ավելի վաղ, Պապի նվիրակը խոստացել էր հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցը եւ իռլանդական կառավարության դիրքորոշումը հասցնել Սուրբ աթոռի ղեկավարին, բայց այդպես էլ ներողություն չէր խնդրել կատարվածի համար՝ հաղորդելով միայն, թե ափսոսում է տեղի ունեցածի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել