Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայմանական դատվածություն

Հուլիս 26,2011 00:00

\"\"Վրաստանի դատարանը պայմանական՝ 1,5 եւ 3 ու 4 տարվա ազատազրկման է դատապարտել հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ մեղադրվող 4 լուսանկարիչներին: Reuters-ի մատուցմամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Էսեբուան ասել է, թե «դատարանը որոշել է բավարարել մեղադրողի՝ ամբաստանվողներին պայմանական ազատազրկման դատապարտելու միջնորդությունը»:
Չորս լուսանկարիչներ, այդ թվում՝ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, խոստովանել էին Ռուսաստանի օգտին նախկինում լրտեսություն կատարելու փաստը, ընդունել էին իրենց մեղքը եւ դատական նիստում կատարած հանցանքում մեղավոր էին ճանաչվել:
Հուլիսի 7-ի գիշերը կալանավորված ֆոտոթղթակիցներին Վրաստանի ոստիկանությունը մեղադրում էր ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության համար աշխատելու մեջ: Մոսկվան ի պատասխան հերքել էր այդ փաստը՝ Թբիլիսիին մեղադրելով հակառուսական կրքեր բորբոքելու մեջ:
Ֆոտոթղթակիցներին կալանավորելուց երկու օր անց վրացական հեռուստաընկերությամբ ցուցադրվել էր Գեդենիձեի ինքնախոստովանությունը: Ճաղերի ետեւում հացադուլ հայտարարած Associated Press-ի ֆոտոթղթակից Աբդալաձեն եւս խոստովանել էր իր մեղքը, խոստովանական այդ ցուցմունքները եւս հեռարձակվել էին տեղի հեռուստատեսությամբ:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարիների ընթացքում Վրաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով կալանավորվել են տասնյակ մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել